Սպորտ

«Նոա»- «Արարատ-Արմենիա» խաղն ավարտվեց ոչ-ոքի

1 րոպեի ընթերցում

«Նոա»- «Արարատ-Արմենիա» խաղն ավարտվեց ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 23-րդ տուրը մեկնարկեց «Նոա»-«Արարատ-Արմենիա» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Նոա»-ի ֆուտբոլիստները: 7-րդ րոպեին աչքի ընկավ Կովալենկոն: Առաջին կեսի վերջնամասում`37-րդ րոպեին, «Արարատ-Արմենիա»-ից հաշվի հավասարությունը վերականգնեց Վակուլենկոն: Երկրորդ կեսում դարպասի գրավում չարձանագրվեց: «Նոա»-«Արարատ-Արմենիա»` 1:1:

23-րդ տուրի շրջանակներում կկայանան նաև «Ալաշկերտ»- «Շիրակ», «Արարատ»- «Լոռի», «Գանձասար-Կապան»- «Ուրարտու» հանդիպումները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում