Սպորտ

Գլխավոր մարզիչը սեմինար անցկացրեց «Ուրարտուի» ակադեմիայի մարզչական անձնակազմի հետ 

1 րոպեի ընթերցում

Գլխավոր մարզիչը սեմինար անցկացրեց «Ուրարտուի» ակադեմիայի մարզչական անձնակազմի հետ 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հանդիպում-սեմինար անցկացրեց «Ուրարտուի» ակադեմիայի մարզչական անձնակազմի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սեմինարն անցկացվեց երկու օր, իսկ մասնակիցների քանակն անվտանգության նկատառումներից ելնելով չէր գերազանցումը 15-ը։

Սեմինարն անցկացվում էր հարցուպատասխանի ձևաչափով։ Ակադեմիայի մարզիչներն իրենց հուզող հարցերն առաջ քաշեցին ու քննարկեցին գլխավոր մարզչի հետ։

53-ամյա մասնագետն իր կարիերայի ընթացքում աշխատել է «Տամբովում», ԲԿՄԱ-ում, «Անժիում», «Խաբարովսկում», «Տոսնոյում», «Պախտակորում», «Մաշուկում», «Լուչ-Էներգիայում», «Խիմկիում» ու «Նիժնի Նովգորոդում», ինչպես նաև կանանց «Էներգիա» և «Լադա» ակումբներում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում