Սպորտ

Տուխելը կշարունակի աշխատանքը ՊՍԺ-ում 

1 րոպեի ընթերցում

Տուխելը կշարունակի աշխատանքը ՊՍԺ-ում 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը կշարունակի աշխատանքը ֆրանսիական ՊՍԺ-ում՝ որպես գլխավոր մարզիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է LeJournal duDimanche-ն:

Ֆրանսիական ակումբի մարզական տնօրենը փաստել է, որ Տուխելը դեռևս մեկ տարվա պայմանագիր ունի ակումբի հետ, իսկ նոր պայմանագրի մասին կխոսվի ավելի ուշ:

Դեռ ապրիլի 30-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության հաղթող էր հռչակվել: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել էր ժամանակից շուտ եզրափակել մրցաշրջանը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով,երկրի չեմպիոն հերթական անգամ հռչակվել է Փարիզը ներկայացնող ՊՍԺ-ն:

Իսկ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես կգան ՊՍԺ-ն, «Մարսել»-ը և«Ռեն»-ը:Եվրոպայի լիգայի ուղեգրեր նվաճել են«Լիլ»-ը, «Ռեյմս»-ը և«Նիցա»-ն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում