«Ռոմա»-ի մարզական տնօրենը կհեռանա թիմից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի մարզական տնօերնը կհեռանա ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է football italia-ն: Ըստ պարբերականի` «Ռոմա»-ի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին չի շարունակի համագործակցությունը մայրաքաղաքային ակումբի հետ: Պատճառը տարաձայնություններն են ակումբի նախագահ Զեյմս Պալոտայի հետ թիմի վարած քաղաքականության հարցում: Պետրակին կարող է դատի տալ ակումբին` ժամանակից շուտ իր հետ պայմանագիրը խզելու պատճառով:
Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի20-ին:Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները:Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը