Սպորտ

Բիչախչյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին 

1 րոպեի ընթերցում

Բիչախչյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Վահան Բիչախչյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Ժիլինա»-ն տանը հյուրընկալել էր «Սպարտա Տոնավա»-ին և առավելության հասել 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականից Վահան Բիչախչյանը «Ժիլինա»-ի մեկնարկային կազմում չի եղել և փոխարինման է դուրս եկել միայն 77-րդ րոպեին: Նա ընթացիկ առաջնությունում մասնակցել է 5 հանդիպման:

Այս հաղթանակից հետո «Ժիլինա»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում