Սպորտ

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Լոռի»-ին

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը հաղթեց «Լոռի»-ին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 22-րդ տուրի շրջանակներում մրցեցին «Լոռի»-ն և «Ալաշկերտ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վանաձորի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Ալաշկերտ»-ն առավելության հասավ «Լոռի»-ի նկատմամբ 0:2 հաշվով: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Գուստավո Մարմենտինին և Տյագո Գալվաո դա Սիլվան:

Նախօրեին կայացած խաղում «Շիրակ»-ը Գյումրիում հաղթել էր «Նոա»-ին, իսկ «Արարատյան դերբի»-ում առավելությունը «Արարատ-Արմենիա»-ինն էր:

Այս տուրի ևս մեկ հանդիպում կկայանա հունիսի 13-ին` «Գանձասար-Կապան»-ը կմրցի «Փյունիկ»-ի հետ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում