Սպորտ

Հայտնի է Չեմպիոնների լիգայի եզրափակչի օրը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Չեմպիոնների լիգայի եզրափակչի օրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակչի օրը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport-ը: Մրցաշարի եզրափակիչը պլանավորվում է անցկացնել օգոստոսի 23-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմերի պատասխան հանդիպումները պլանավորվում է անցկացնել օգոստոսի 8-9-ին: Այնուհետև օգոստոսի 12-ին Լիսաբոնում կկայանան մինի-մրցաշար, որին կմասնակցեն 8 թիմեր և քառորդ եզրափակիչում ու եզրափակիչում կանցկացվեն մեկական հանդիպումներ: ՈՒԵՖԱ-ն այս ծրագիրը վերջնական և պաշտոնապես կհաստատի հունիսի 17-ին կայանալիք համաժողովի ընթացքում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում