Պաշտոնական

Ռուսաստանի օրվա առթիվ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՌԴ դեսպանին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի օրվա առթիվ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՌԴ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով զրուցել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է դեսպան Կոպիրկինին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին:

Գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանց հիմքը երկու ժողովուրդների միջև խոր վստահությունն է:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության տարբեր ուղղություններին, մասնավորապես նոր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ծրագրերին ու ներուժին:

Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում ցուցաբերված մարդասիրական աջակցության համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում