Սպորտ

Վան Դեյկը մերժել է ՊՍԺ-ին և նոր պայմանագիր կկնքի «Լիվերպուլ»-ի հետ 

1 րոպեի ընթերցում

Վան Դեյկը մերժել է ՊՍԺ-ին և նոր պայմանագիր կկնքի «Լիվերպուլ»-ի հետ 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը մերժել է ֆրանսիական ՊՍԺ-ին և կերկարաձգի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Sun-ը: Ըստ պարբերականի, Վան Դեյկը կշարունակի համագործակցությունը «Լիվերպուլ»-ի հետ և նոր պայմանագիր է կկնքի թիմի հետ մրցաշրջանի ավարտից հետո: Այն նախատեսված կլինի 5 տարվա համար: Պաշտոնապես այդ մասին կհայտարարվի հուլիսին:

Նոր պայմանագրով Վան Դեյկը կդառնա «Լիվերպուլ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` շաբաթական 220 հազար ֆունտ ստերլինգ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում