Սպորտ

Պրեմիեր լիգայի հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ

1 րոպեի ընթերցում

Պրեմիեր լիգայի հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական Պրեմիեր լիգայի վերսկսվելուց հետո հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը: Ակցիան նվիրված կլինի կորոնավիրուսի պանդեմիայից մահացածներին, ինչպես նաև հատուկ ակցիա կլինի, որը նվիրված կլինի Անգլիայում համավարակի դեմ պայքարող բժիշկներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների:Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են խմբային մարզումները վերսկսել:Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի17-ին:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի13-ին`կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում