Կարմիրգյուղի մի շարք փողոցներում կկառուցվեն ջրահեռացման եւ ոռոգման առուներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի մի շարք փողոցներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն ջրահեռացման առուներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 23 միլիոն 226 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 16 միլիոն 255 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 966 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը:

Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանի տեղեկացմամբ՝ ջրահեռացման առուները կկառուցվեն 1 181 գծամետր երկարությամբ, Ազատության, Հունան Ավետիսյան, Գարեգին Նժդեհ, Հովհաննես Շիրազ եւ Սերգո Ավետիսյան փողոցներում: Ջրահեռացման համակարգը կառուցվելու է երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով: «Ջրահեռացման առուները միաժամանակ ծառայելու են ոռոգման նպատակներով: Դրանք մի կողմից պաշտպանելու են հիմնանորոգվող ճանապարհները քանդվելու եւ հեղեղումների վտանգից, մյուս կողմից էլ ոռոգման ժամանակ նվազագույնի են հասցնում ջրի կորուստները եւ նպաստում, որ մատակարարվող ջուրը տեղ հասնի ավելի արագ ու խմայողաբար»,- ասաց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը