Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարսելու Ռեբելու Դե Սոուզային Պորտուգալիայի օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարսելու Ռեբելու Դե Սոուզային  Պորտուգալիայի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-պորտուգալական կապերը կամրապնդվեն տարբեր բնագավառներում։«Հավատացած եմ, որ 2019 թվականի ապրիլին Պորտուգալիա կատարած աշխատանքային այցիս ընթացքում կայացած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ակտիվացմանը, տնտեսական համագործակցության զարգացմանը և նոր հավակնոտ նախագծերի իրականացմանը»,-մասնավորապես նշվում է ուղերձում:

Նախագահ Սարգսյանը Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ամենայն բարիք և հաջողություն է մաղթել, իսկ Պորտուգալիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում