Սպորտ

Երիտասարդ ֆուտբոլիստները խաղաժամանակի հնարավորություն կունենան. Բերեզովսկի 

2 րոպեի ընթերցում

Երիտասարդ ֆուտբոլիստները խաղաժամանակի հնարավորություն կունենան. Բերեզովսկի 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու կարծիքով, մրցաշրջանի այս հատվածում ակումբը հնարավորություն է տալու երիտասարդ ֆուտբոլիստներ խաղաժամանակ ստանալ:

«Պարզ է, որ մրցաշրջանի եզրափակիչ հատվածն այնպես դասավորվեց, որ հիմա հետևում են մեր առաջադրանքին` որքան հնարավորություն է երիտասարդ ֆուտբոլիստների հնարավորություն տալ, ովքեր հետագայում կխաղան առաջին թիմում: Մենք մրցաշարային աղյուսակում այլևս նպատակներ չունենք և հնարավորություն ենք տալիս երիտասարդներին խաղալու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումից հետո ասել է Բերեզովսկին:

Խոսելով «Ուրարտու»-ի դեմ խաղին մասնակցծ երիտասարդների մասին` Բերեզովսկին շեշտել է, որ նրանք դեռևս մի քանի խաղ պետք է անցկացնեն ինքնադրսևորվելու համար:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 21-րդ տուրի շրջանակներում կայացավ «Փյունիկ»- «Ուրարտու» հանդիպումը: Խաղի հաշիվը բացեցին «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները, աչքի ընկավ Պետրոսյանը, այնուհետև ակումբին հաջողվեց կրկնապատկել հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Պորտուգալյանը: Հեղինակության գնդակը 88-րդ րոպեին խփեց Ազիզյանը: «Փյունիկ»- «Ուրարտու»` 1:2:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում