Ինովացիա

ATOM. Հայաստանը պայմանավորվածություններ ունի 7 վերազգային կազմակերպությունների հետ

2 րոպեի ընթերցում

 ATOM. Հայաստանը պայմանավորվածություններ ունի 7 վերազգային կազմակերպությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում արդեն նախնական պայմանավորվածություններ կան 7 վերազգային կազմակերպությունների հետ, որ գան Հայաստան և հիմնեն ինժեներական և գիտահետազոտական լաբորատորիաներ՝ նախատեսվող գիտակրթական համալիրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին»տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդման քննարկմանն այս մասին ասացՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Տարասյանը նախ հիշեցրեց, որ ATOM տեխնոլոգիական ծրագրի շրջանակում գիտակրթական համալիր է նախատեսվում: «Արդեն ստեղծվել է հիմնադրամ, որը կոչվում է ATOM առաջադեմ հետազոտությունների ինստիտուտ: Հիմնադրամը կզբաղվի այդ կենտրոնի ամբողջ կոնցեպտի ձևավորմամբ և իրականացմամբ: 13 պետությունների ղեկավարների հետ արդեն կան պայմանավորվածություններ՝ այդ գիտակրթական համալիրում խոշոր կազմակերպությունների ներգրավման կապակացությամբ: 7 վերազգային կազմակերպությունների հետ նույնպես կան նախնական պայմանավորվածություններ, որ գան Հայաստան և հիմնեն ինժեներական և գիտահետազոտական լաբորատորիաներ այդ պարկում»,-ասաց աշխատակազմի ղեկավարը:

ATOM (Advanced tomorrow) ծրագիրն ուղղված է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը։ Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում