Սպորտ

«Հոֆենհայմը» հեռացրել է գլխավոր մարզչին 

1 րոպեի ընթերցում

«Հոֆենհայմը» հեռացրել է գլխավոր մարզչին 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալֆրեդ Սխրոյդերը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը խզել է պայմանագիրը մարզչի հետ` հեռացումը պայմանավորելով այն բանով, որ մարզիչը և ակումբը ֆուտբոլային տարբեր փիլիսոփայություն ունեն:

Սխրոյդերի պայմանագիրը «Հոֆենհայմ»-ի հետ նախատեսված էր մինչև 2022 թվականը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 4 տուր, իսկ թիմը մրցաշարային աղյուսակում 7-րդն է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում