«Լենտեքս» և «Սվետտեքս» ընկերություններում կորոնավիրուսի վարակակիրների մեծ թիվ է հաստատվել

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրու երկու խոշոր՝ «Լենտեքս» ու «Սվետտեքս» ընկերություններում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ «Լենտեքս»-ում մի քանի օր առաջ արձանագրված 2 վարակակիրների հետ շփվողների շրջանակում նմուշառումներ իրականացվեցին նախ «Լենտեքս», ապա նաև «Սվետտեքս» ընկերություններում, որոնցից պարզ դարձավ, որ բավական մեծ թվով աշխատակիցներ վարակված են:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Յուրաքանչյուր հիմնարկում ՀՎԿԱԿ-ը կոնտակտավորների մեծ շրջանակ է պարզել, որից հետո 2 ընկերությունում էլ իրականացվել են նմուշառումներ, դրանց արդյունքում 20-ից ավելի վարակակիրների օջախ է հայտնաբերվել երկու հիմնարկում էլ: «Սվետտեքս»-ի գործունեությունն այս պահին դադարեցված է, իսկ «Լենտեքս»-ում դեռևս հարցը քննարկվում է»,-նշեց Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին բոլոր վարակակիրներին տրված է ինքնամեկուսացման ցուցում:

Հունիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Կորոնավիրուսից առողջացել ևհիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել մարզի 192 բնակիչ։ Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։

Մարտի 1­ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2 575 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1 252 նմուշառման հետազոտություն:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը