Սպորտ

Ալեքսանդր Տարխանովը հեռացավ «Փյունիկից» 

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Տարխանովը հեռացավ «Փյունիկից» 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ֆուտբոլային մասնագետ Ալեքսանդր Տարխանովը վերջնականապես հեռացել է «Փյունիկից»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ալեքսանդր Տարխանովը հեռացավ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահի պաշտոնից` կապված Կրասնոյարսկի «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբ տեխափոխվելու հետ` որպես գլխավոր մարզիչ:

Ալեքսանդր Տարխանովը հայկական ֆուտբոլի պատմության մեջ մտավ` որպես «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ամենավառ ու պրոֆեսիոնալ մարզիչներից մեկը` նվիրելով երկրպագուներին շատ վառ հաղթանակներ Հայաստանի առաջնությունում և Եվրոպա լիգայի որակավորման փուլում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում