Սպորտ

Ռամոսը և «Ռեալ»-ը համաձայնության են եկել նոր պայմանագրի հարցում 

1 րոպեի ընթերցում

Ռամոսը և «Ռեալ»-ը համաձայնության են եկել նոր պայմանագրի հարցում 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը և թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը համաձայնության են եկել նոր պայմանագրի հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Ըստ պարբերականի` նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել 2005 թվականին «Սևիլիա»-ի պատանեկան թիմից: Կարիերայի ընթացքում հանդես է եկել Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում: Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում