Արդենիս լճակը վերականգնում է իր նախկին գեղեցկությունը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Արփի լիճ» ազգային պարկի Արդենիս-Ալվար տեղամասում գտնվող Արդենիս բնական լճի աղտոտվածության խնդիրը լուծվում է:

Լճի աղտոտվածության խնդիրը վերջին տարիներին հանրության ուշադրության կենտրոնում է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ լճին հարակից խոզաբուծական ընկերությունների կեղտաջրերը երկար ժամանակ թափվել են լճի մեջ: Նշենք, որ 2019 թ ստուգումների արդյունքում պարզ էր դարձել, որ «Արփի Լենդ» եւ «Ոսկե Սեր» ՍՊԸ-ընկերությունները իրականացրել են տնտեսական գործունեություն՝ ջրառն իրականացնելով տարածաշրջանում առկա բնական ջրաղբյուրից՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Բացի այդ, ընկերությունները չեն ունեցել կեղտաջրեր հեռացնելու արտահոսքի թույլտվություն, իսկ ջրահեռացման համակարգն ապահովված չէր ջրերի վնասակար ազդեցությունը կանխող սարքերով։ «Ոսկե Սեր» ՍՊԸ արտադրական կեղտաջրերը հոսել են Արդենիս լճակից սկսվող Ախուրյան գետի անանուն վտակ:

Ընկերությունների նկատմամբ կիրառված տույժերի, ապա նաև թերությունները վերացնելու հրահանգից հետո, վիճակը կայունացել է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Արփի լիճ» ազգային պարկի ՊՈԱԿ-ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը: «Տարիներ շարունակ լճակն ունեցել է հարակից խոզաբուծական ֆերմայի կոյուղաջրերի հետ կապված խնդիր, բայց սեփականատերերն արդեն կառուցել են սեպտիկ հորեր՝ կանխելով կոյուղաջրերի հոսքը լճակ: Աշխատանքերը դեռ ամբողջովին ավարտված չեն, դրանք շարունակվում են: Ունենք պայմանավորվածություն, որ առաջիկա 2 ամսում բոլոր աշխատանքերը կավարտվեն»,-նշեց Մուշեղ Մուրադյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը