Սպորտ

«Լոռի»-«Շիրակ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով

1 րոպեի ընթերցում

«Լոռի»-«Շիրակ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 21-րդ տուրի շրջանակներում կայացավ «Լոռի»-«Շիրակ» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռի»-ի ֆուտբոլիստները հանդիպման հաշիվը բացեցին խաղի 37-րդ րոպեին: Աչքի ընկավ Շահինյանը: Սակայն «Շիրակ»-ին հաջողվեց խուսափել պարտությունից և խաղավարտին մոտ` 88-րդ րոպեին, Կոնտեն հավասարեցրեց հաշվի տարբերությունը: «Լոռի»-«Շիրակ»` 1:1:

Նախօրեին կայացած «Արարատ»-«Նոա» խաղում գրանցվեց ոչ-ոքի: Ավելի ուշ կկայանա «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում