Սպորտ

Շևչենկոն երկարաձգել է պայմանագիրը Ուկրաինայի հավաքականի հետ 

1 րոպեի ընթերցում

Շևչենկոն երկարաձգել է պայմանագիրը Ուկրաինայի հավաքականի հետ 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան երկարաձգել է պայմանագիրը ազգային թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ասոցացիայի մամուլի ծառայությունը: Շևչենկոյի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև ընթացիկ տարվա հուլիսը: Նոր պայմանագրով նա մարզչական աշխատանքը կշարունակի մինչև 2022 թվականի դեկտեմբեր:

Անդրեյ Շևչենկոն Ուկրաինայի ֆուտբոլի ազգային թիմը գլխավորեց 2016 թվականին: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 33 հանդիպում, որոնցից 19-ում հաղթել է, 9 խաղ ավարտել ոչ-ոքի, իսկ 5-ում պարտություն կրել:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում