Տարածաշրջանային

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 886-ով

1 րոպեի ընթերցում

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 886-ով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրանում կորոնավիրուսի հունիսի 5-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 886-ով՝ դառնալով 167 հազար 156: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 63-ով: Ընդհանուր առմամբ, երկրում վարակի հետևանքով մահացել է 8 հազար 134 մարդ:Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 573 անձ:

Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 256-ով: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 129 հազար 741 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 1 մլն 040 հազար 289 անձ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում