Սպորտ

«Բարսելոնա»-ն հրաժարվել է Նեյմարին գնելու մտադրությունից 

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն հրաժարվել է Նեյմարին գնելու մտադրությունից 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է Նեյմարին գնելու մտադրությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport.es-ը: Նման որոշում է կայացրել կատալոնական ակումբի ղեկավարությունը: Պատճառը կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրներն են:

«Բարսելոնա»-ն արդեն իսկ զգուշացրել է Նեյմարին, որ նա չի տեղափոխվի Կատալոնիա:

Ավելի վաղ լուրեր կային, որ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է 100 միլիոն արժողությամբ նոր պայմանագրից՝ կատալոնական ակումբ վերադառնալու համար և պատրաստ է նույնիսկ 50 տոկոս ցածր աշխատավարձի, քան ստանում է հիմա փարիզյան ակումբում:

Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին: «Բարսելոնա»-ի կազմում Նեյմարը հանդես է եկել 2013-17 թվականներին և դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երեք անգամ տիրացել Իսպանիայի գավաթին, մեկական անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության գավաթները և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում