Սպորտ

Որակապես լավ խաղ էր. Վարդան Մինասյան 

1 րոպեի ընթերցում

Որակապես լավ խաղ էր. Վարդան Մինասյան 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գոհ է «Լոռի»-ի հետ հանդիպումում իր թիմի ցուցադրած խաղից:

«Սա մեր երրորդ խաղն էր մրցաշրջանի վերսկսվելուց հետո, և ես կարող եմ ասել, որ լավագույնն էր: Սակայն գրոհների ընթացքում չէր ստացվում վերջին հարվածը: Որակապես սա «Արարատ-Արմենիա» գուցե լավագույն խաղն էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մինասյանը:

Խոսելով «Լոռի»-ի հետ հանդիպումներում իր թիմի ցուցադրած խաղի մասին՝ Մինասյանը շեշտել է, որ նախորդ խաղերում «Արարատ-Արմենիա»-ն այդքան էլ լավ չէր խաղում, բայց 20-րդ տուրի խաղում գերազանցել է մրցակցին ամեն ինչում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 20-րդ տուրը մեկնարկեց «Արարատ-Արմենիա»-«Լոռի» հանդիպմամբ: Թեպետ երկու թիմերը հաշվի մեջ փոփոխություններ գրանցելու մի շարք հնարավորություններ ունեին, սակայն այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում