Սպորտ

Դեմբելեն ուզում է «Բարսելոնա»-ից տեղափոխվել իտալական ակումբ

1 րոպեի ընթերցում

Դեմբելեն ուզում է «Բարսելոնա»-ից տեղափոխվել իտալական ակումբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել իտալական Սերիա Ա-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Դեմբելեով սկսվել է հետաքրքրվել Թուրինի «Յուվենտուս»-ի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին: Հարձակվողն արդեն իսկ տվել է համաձայնությունը իտալական ակումբ տեղափոխվելու համար: «Բարսելոնա»-ն, սակայն, ուզում է վաճառել Դեմբելեին:

Դեմբելեի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը կատալոնական ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 9 խաղի և դարձել է միայն մեկ գոլի հեղինակ: Դեմբելեն «Բարսելոնա» տեղափոխվեց 2017 թվականին և ակումբի կազմում դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում