Կասֆալտապատվի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոցը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության են արժանացել Գավառ համայնքից ներկայացված սուբվենցիոն 6 ծրագրային հայտեր, որոնցից մեկն էլ «Գավառ համայնքի Բուռնազյան փողոցի կապիտալ վերանորոգման աշխատանքներ» ծրագիրն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւև վերլուծության բաժնից, նախնական հաշվարկներով նախատեսված է ծախսել 307 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ փողոցի ընդհանուր երկարությունը կազմում է 1100 մետր, որից այս ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի 800 գծամետրը՝ այնքան, որքան որ բավարարում է համայնքապետարանի այս տարվա բյուջետային հատկացումը՝ սուբվենցիոն ծրագրին մասնակցելու համար: «Ըստ այդմ՝ շինարարության նախագծանախահաշվային արժեքը կազմում է 224 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 134 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 89 միլիոն 600 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Փողոցը հիմնանորոգման չի ենթարկվել տասնամյակներ շարունակ, չափից դուրս անբարեկարգ է եւ տրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի: Բուռնազյան փողոցում են գտնվում թաղամասի մանկապարտեզը, ավտոդպրոցը եւ թիվ 2 նորակառույց միջնակարգ դպրոցը, որն իր դռները կբացի գալիք ուսումնական տարվա սկզբից: Կենսական կարեւոր նշանակության խնդիր է լուծվում Հացառատ թաղամասի բնակչության համար: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը