Չինաստանի վարչապետը շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին ու նրա ընտանիքին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կեցյանը նաև նշել է, որ համավարակի դեմ պայքարում Չինաստանը պատրաստ է հետագա օգնություն ցույց տալ Հայաստանին:

«Անհանգստությամբ տեղեկացա, որ Ձեզ և ձեր ընտանիքի մոտ ախտորոշվել է նոր կորոնավիրուսային հիվանդություն: Այս առնչությամբ հայտնում եմ Ձեզ իմ անկեղծ զորակցությունը: Մաղթում եմ Ձեզ և ձեր հարազատներին ու մտերիմներին շուտափույթ ապաքինում: Հայտնում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որպեսզի երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում հասնեն հետագա հաջողությունների՝ ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդներին»,- նշել է Կեցյանը:

ՉԺՀ Պետխորհրդի վարչապետն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի բռնկման պահից ի վեր Չինաստանն ու Հայաստանն ամուր սատարում են միմյանց, ինչն ամբողջությամբ արտացոլում է երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխադարձ վստահությունն ու երկու ժողովուրդների միջև խորը բարեկամությունը:

«Վստահ եմ նրանում, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդն անպայման հաղթանակի կհասնեն համաճարակի նկատմամբ: Չինական կողմը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում հետագա օգնություն ցույց տալ Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասված է ՉԺՀ Պետխորհրդի վարչապետի ուղերձում:

Հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքը կիրականացնի առանձնատնից:

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Русский

Եմենի կառավարական ուժերը հայտնել են հութիներից դիրքեր հետ գրավելու մասին

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով