Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի էմիրին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի էմիրին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ բազմոլորտ համագործակցության զարգացման գործում,- մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում։-Մեծապես արժևորում եմ մեր ջերմ հարաբերություններն ու անձնական բարեկամությունը։

Վերահաստատում եմ ժամանակակից աշխարհի փոփոխություններին և պահանջներին համահունչ երկկողմ հարաբերությունների խթանման ուղղությամբ համատեղ աշխատելու՝ մեր պատրաստակամությունը»:

Նախագահ Սարգսյանը Կատարի էմիրին մաղթե­լ է քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում