Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ մասնակցել Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հուշակոթողին:

Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հերոսամարտի զոհերի հիշատակին:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հնչեցրել է աղոթք:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում