Արամ Բարեղամյանը նորից մարզվում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ավագը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատի» հետ հանդիպմանը Արամ Բարեղամյանը բացակայում էր վնասվածքի պատճառով։ «Ուրարտուի» ավագն արդեն վերսկսել է մարզումները։ Բարեղամյանը միացել է ընդհանուր խմբին, բայց դեռևս մարզվում է որոշակի սահմանափակումներով։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում նա «Ուրարտուի» կազմում անցկացրել է 11 հանդիպում։
Պատարստեց Վարվառա Հայրապետյանը