Սպորտ

Խոակին Կապառոսին դուր է եկել «Արարատ-Արմենիա»-ի խաղը

1 րոպեի ընթերցում

Խոակին Կապառոսին դուր է եկել «Արարատ-Արմենիա»-ի խաղը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կիսվել է տպավորություններով բարձրագույն խմբի 18-րդ տուրի մի շարք հանդիպումների հետևելուց հետո:

«Անկասկած, այդ դադարը հանգեցրել է նրան, որ ֆուտբոլիստներն այժմ չունեն խաղայինանհրաժեշտ ռիթմ և մարզավիճակ։Հենց խաղային ռիթմի և պրակտիկայի բացակայության պատճառով էլ այս պահինֆուտբոլիստներն այնքան մրցունակ չեն, որքան կարող էին լինել։Ավելի շատ խաղեր անցկացնելով՝ նրանք ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապառոսի խոսքերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Իսպանացի մասնագետին ամենաշատը դուր է եկել «Արարատ-Արմենիա»-ի խաղը: «Նրանք համեմատաբար ամենալավ մարզավիճակում են, բայց ես կցանկանայի, որպեսզի ոչ միայն այդ, այլև մյուս բոլոր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային,որպեսզի ազգային հավաքականի համար ավելի շատ թեկնածուներ ունենայինք։ Ընդհանուր առմամբ, պետք է ավելի շատ խաղեր դիտենք, ցանկալի է՝ անմիջականորեն մարզադաշտից, որպեսզի կարողանանք ավելի լավ պատկերացում կազմել ֆուտբոլիստների խաղամակարդակի վերաբերյալ»,-ասել է նա:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում