Գորգիսյանի խոսքով՝ ԼՀԿ-ն դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել իշխանության դիրքորոշման հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը վստահեցնում է, որ իրենց խմբակցությունը նիստերի դահլիճ վերադառնալը երբեք չի կապել իշխանության դիրքորոշման հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորգիսյանն այս մասին ասաց ԱԺ մայիսի 26-ի նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն մտքին, որ ԼՀԿ-ի վերադարձը նիստին նշանակում է, որ տեղի ունեցածի վերաբերյալ իշխանության գնահատականը բավարարել է խմբակցությանը:

Միրզոյանը հիշեցրել էր՝ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել էր,թեխորհրդարան կվերադառնան այն դեպքում, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում, և կլինի քաղաքական գնահատական: Եվ նիստում գործընկերներին տեսնելով՝ կարող է ենթադրել, որ այդ գնահատականը հնչել է և բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին:

Գորգիսյանն արձագանքեց. «Լուսավոր Հայաստան»-ը երբեք իր դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել ձեր դիրքորոշման հետ»,-ասաց նա ու ընդգծեց՝ հույս չեն ունեցել, որ քաղաքական ուժից որևէ մեկը վարչապետի ելույթից տարբերվող կարծիք կհայտնի:

«Մենք հայտարարել ենք, որ կանենք հետևություններ: Եվ հետագա մեր գործունեությունը կպայմանավորենք նաև ձեր՝ այդ օրերին արած կամ չարած գործողություններով»,-նշեց նա:

Անդադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ պատգամավորը նշեց, որ դա շատ կարևոր է: Նա հիշեցրեց, որ կամավորների շնորհիվ իրենց կուսակցության գրասենյակում բացել էին շտաբ, որը օգնում էր քաղաքացիներին, սպասարկում զանգերը: «Այն իր վրա վերցրեց կառավարության բեռի մի մասը՝ ուղղորդելով քաղաքացիներին: Եվ սրանից լավ օրինակ, կարծես թե, չկա, թե ինչպես ենք մենք վերաբերվում ամեն մի քաղաքացուն հուզող խնդիրներին»,-նշեց պատգամավորն ու իր դժգոհությունը հայտնեց կառավարության՝ կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկած քայլերից:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան