Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսով վարակման դեպքեր կան․ Հայկ Մարության

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Շնորհակալ եմ, որ այսօր մեծ կազմով ներկա եք՝ ավագանու 51 անդամ, շնորհակալ եմ նաև նիստին դիմակներով ներկայանալու համար։ Սկսած մարտ ամսից թե՛ քաղաքապետարանը, թե՛ ավագանին, գրեթե միշտ, ավագանու նիստերին բոլորը եղել են դիմակներով։ Մենք պահել ենք անվտանգության կանոնները պանդեմիայի ժամանակ»,- նշեց Մարությանը։

Նա տեղեկացրեց, որ, չնայած դրան, քաղաքապետարանում կան կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքեր, սակայն դրանք շատ քիչ են։

Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7 402 դեպք, որոնցից 3 220-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 52 554 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 91 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 39 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով