Իբրահիմովիչը մարզման ժամանակ վնասվածք է ստացել
1 րոպեի ընթերցում
![Իբրահիմովիչը մարզման ժամանակ վնասվածք է ստացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1016430.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական«Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչըվնասվածք է ստացել մարզման ժամանակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Իբրահիմովիչը ստիպված է եղել ընդհատել մարզումը մկանների հետ կապված վնասվածքի պատճառով: Շվեդ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի վնասվածքի լրջությունը: «Միլան»-ում մտավախություն ունեն, որ նա խաղադաշտ կվերադառնա բավականին ուշ:
Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ պայմանագիրը կնքել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդեռլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 62 գոլի հեղինակ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը