Սպորտ

«Ուրարտուն»-ն «Արարատ»-ի դեմ խաղում հատուկ ակցիայով շնորհակալություն կհայտնի բուժաշխատողներին

1 րոպեի ընթերցում

«Ուրարտուն»-ն «Արարատ»-ի դեմ խաղում հատուկ ակցիայով շնորհակալություն կհայտնի բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատի» հետ հանդիպմանը «Ուրարտուն» հանդես կգա շնորհակալական ակցիայով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու»-ի մամուլի ծառայությունը: Ակումբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այս ժամանակահատվածում անգնահատելի է կորոնավիրուսային պանդեմիայի դեմ առաջնագծում պայքարող բուժաշխատողների դերն ու նշանակությունը, ուստի որպես հարգանքի ու շնորհակալության նշան «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը որոշել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ»-ի հետ հանդիպմանը հանդես գալ բուժաշխատողներին ուղղված շնորհակալական ակցիայով։ «Ուրարտուի» խաղաշապիկին լինելու է գրվածք «Շնորհակալ ենք բուժաշխատողներ » գրությամբ»:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում