Գավառ քաղաքում ընթանում են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Արդեն մի քանի օր է, ինչ Գավառ քաղաքում սկսվել եւ ընթանում են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը, փոսային նորոգումներ են կատարվելու Ազատության, Դեմիրճյան, Շահումյան, Զորավար Անդրանիկ, Գրիգոր Նարեկացի, Օգոստոսի 29, Ռաֆիկ Թորգոմյան, Կենտրոնական հրապարակ, Բոշնաղյան, Ազատամարտիկներ, Նալբադյան, Գեդեոն Միքայելյան եւ Սայադյան փողոցներում: Փոսային նորոգման աշխատանքները կատարվում են Գավառ համայնքի բյուջեի միջոցներով: Այս նպատակով համայնքի 2020 թվականի բյուջեից հատկացվել է 11միլիոն 748 հազար դրամ: «Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն: Ինչպես վստահեցնում են շինարարները՝ աշխատանքները կատարվում են սահմանված չափորոշիչներով. կտրման, մաքրման եւ ասֆալտապատման աշխատանքները կատարվում են միաժամանակ։ Ամբողջությամբ քանդվում է ասֆալտի վնասված մասը, մաքրվում, պատվում ձյութի շերտով, հետո նոր միայն ասֆալտապատվում: Մայիսի 23-ի դրությամբ փոսալցման աշխատանքներն ավարտված են մի քանի փողոցներում: Եթե եղանակային պայմանները թույլ տան, մինչեւ հունիսի սկզբները կավարտենք շինարարական աշխատանքները»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը