Ազնավուրը մարդ-պատմություն էր. Արտակ Դավթյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական խոսք է ուղղել Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ՝ շեշտելով, որ Ազնավուրը մարդ-պատմություն էր, որ «իրենով արեց» աշխարհն ու կարողացավ իր անձով Հայաստանը՝ իր պատմական հայրենիքը, ներկայանալի դարձնել միլիոնավոր մարդկանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, թե միայն այն փաստը, որ ՀՀ հարավարևմտյան սահմանին տեղակայված դիրքերից մեկը «Ազնավուր» է կոչվում, բավարար է հասկանալու համար այն մեծ հիացմունքը, գնահատանքն ու արժևորումը, որ Զինված ուժերը՝ որպես հավաքական կերպար, տածում է մեծ շանսոնյեի նկատմամբ:

«Նրա դրսևորումները հանճարեղ էին՝ թե´ որպես երգիչ ու բանաստեղծ, թե´ որպես մարդ ու հայ: Զենքը ձեռքին սահմանին կանգնած զինվորը մեզանում անգնահատելի արժեք է. Ազնավուրն էլ մի աննկուն ու անվրեպ զինվոր էր քաղաքակրթությունների և պատմության խաչմերուկում, ով ցանկացած վատ, բարդ իրավիճակում գործեց ի շահ իր հայրենի երկրի:

Ու թեև արդեն երկրորդ տարին է՝ անձամբ չենք կարող նրան շնորհավորել ծննդյան օրվա առթիվ, բայց նա այն հազվագյուտ երևույթներից է, ում ծննդյան փաստը միայն համազգային տոն է, և վստահաբար կարող ենք ասել՝ շնորհավոր, հայ ժողովուրդ, որ Ազնավուր ես ծնել»,-նշել է Արտակ Դավթյանը:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով երաժշտական հարուստ ժառանգություն: Մայիսի 22-ին նա կդառնար 96 տարեկան:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը