Գեղարքունիքում կորոնավիրուսի պատճառով փակ բնակավայրեր չկան

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի մարզում մայիսի 22-ի դրությամբ կորոնավիրոսի պատճառով փակված բնակավայրեր չկան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, մայիսի ընթացքում փակված են եղել եղել երկու բնակավայր՝ Վարդենիս քաղաքը եւ Դդմաշեն գյուղը: Վարդենիս քաղաքի արգելանքը հանվել է մայիսի 9-ից, Դդմաշենի համար՝ մայիսի 14-ից:

«Մայիսի 22-ի դրությամբ հաստատված դեպքեր ունենք Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ եւ Չկալովկա համայնքներում։ Կորոնավիրուսով վարակվելու առավել շատ դեպքեր գրանցվել են Վարդենիսում ու Դդմաշենում: Մնացած տեղերում հաստատված դեպքերը համեմատաբար քիչ են: Մի շարք բնակավայրերում վերջին 15 օրվա կտրվածքով նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: Հաստատված 309 դեպքից 183-ի պարագայում վարակակիրները ստացիոնար բուժում են ստանում, իսկ մնացածները բուժվում են տնային պայմաններում՝ գտնվելով մեկուսացման պայմաններում եւ բժիշկների հսկողության տակ: Մեկուսացվածների առօրյան վերահսկվում է հատուկ խմբերի կողմից, որոնցում ընդգրկված են ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության եւ բուժհաստատությունների ներկայացուցիչներ»,-նշեց Լուսինե Վարդանյանը:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը