Սպորտ

Շտեգենը և «Բարսելոնա»-ն մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը 

1 րոպեի ընթերցում

Շտեգենը և «Բարսելոնա»-ն մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն և թիմի դարպասապահ գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport.es-ը: Բանակցությունները երկարել են, սակայն կողմերը կարծես թե եկել են ընդհանուր հայտարարի: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը:

Ավելի վաղ լուրեր կային, որ կողմերի միջև եղել են միայն նախնական քննարկումներ և բանակցության դադարեցումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ:

Դեռևս մարտին հայտնի դարձավ, որ կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկություն ունի երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ: «Բարսելոնա»-ն ուզում է, որ Տեր Շտեգենը թիմում մնա ևս 4-5 տարի: Բանակցությունները «Բարսելոնա»-ի կողմից վարում է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը:

Գերմանիայի ազգային թիմի դարպասապահ Մարկ-ԱնդրեՏեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2022 թվականին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում