Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Եզակիներից մեկը՝ Շառլ Ազնավուր

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Եզակիներից մեկը՝ Շառլ Ազնավուր

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտիստներ կան, ովքեր իրենց արվեստի մոգականությամբ աշխարհի ընթացքը փոխում են եւ կարծես հայտարարում՝ երկիր մոլորակը միայն իր առանցքի շուրջ չի պտտվում: Այդ եզակիների թվում է ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը:

Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին: Ծնողները՝ Միշա եւ Քնար Ազնավուրյանները, Մեծ եղեռնի մազապուրծներից էին: Ֆրանսիան դառնում է նրանց փրկության օթեւանը: Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում էլ ծնվում է նրանց որդին՝ Վաղինակ Շահնուր Ազնավուրյանը:

- Ի՞ նչ անուն եք տալիս նրան,- ասում է մանկաբարձուհին:

- Շահնուր,- անսահման քնքշությամբ շշնջում է մայրը:

- Շահ...ի՞նչ,- աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին:

- Շահնուր,- կրկնում է մայրը:

Մանկաբարձուհին ֆրանսուհի էր, հետեւաբար, չկարողացավ արտաբերել ո՛չ Վաղինակ եւ ո՛չ էլ Շահնուր անունը: Նա Շահնուրը դարձրեց Շառլ՝ չիմանալով, որ այդ անունով է հայ նորածինը աշխարհ նվաճելու…

Շառլ Ազնավուրի կենսագիր Իվ Սալգը նրա առաքելությունն անվանել է Խաչակրաց արշավանք: Պատկերացրեք՝ Կասամբլանկայում, առաջին անգամ տեղի հասարակությունը հոտընկայս ընդունեց երգչին: 1959 թ.՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո Շառլ Ազնավուրը համընդհանուր ճանաչում է ձեռք բերում: «Ազնավուրը այնպես է սեր երգում, ինչպես մինչ այս ոչ ոք չի երգել: Այդպես նա սիրում է, զգում, ապրում: Միանգամից նվաճում է մարդուն: Նա իր արվեստում մեծագույնն է»,- ֆրանսիացի շոնսոնիե եւ դերասան Մորիս Շեւալսի խոսքերն են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում