Տարածաշրջանային

Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է 98 հազարից ավելի մարդ

1 րոպեի ընթերցում

Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է 98 հազարից ավելի մարդ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մայիսի 20-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 346-ով՝ ընդհանուրը դառնալով 126 հազար 949: Մահացածների թիվն ավելացել է 64-ով: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 7 հազար 183 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում հայաստանի դեսպանությունը: Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 673 անձ:

Ապաքինվածների թիվն ավելացել է 1635-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հաղթահարել է 98 հազար 808 մարդ:Մինչ այժմ թեստավորվել է 731 հազար 213 անձ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում