Սեւան քաղաքում մեկնարկել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Սեւան քաղաքում արդեն տրվել է ներհամայնքային ճանապարհների փոսալցման աշխատանքների մեկնարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, ճանապարհների փոսալցումը ներառելու է Սեւան քաղաքի եւ Գագարին գյուղի շուրջ 15 փողոց: Նախատեսված են փողոցների ասֆալտբետոնե ծածկույթների քայքայված տեղամասերի փոսային նորոգման եւ ճաքալցման աշխատանքներ:

«Աշխատանքների մեկնարկը տրվեց քաղաքի գլխավոր` Նաիրյան փողոցից, որին կհաջորդեն Սայաթ-Նովա, Ս. Սեւանեցի, Նալբանդյան, Հրազդան, Էներգետիկների, Խաղաղության, Շինարարների, Աբովյան, Մյասնիկյան, Չարենց, Գագարին գյուղի Թումանյան, Կոմիտաս, Երիտասարդական փողոցները: Աշխատանքների ընդհանուր ծավալն ընդգրկել է շուրջ 1631 քմ, որն իրականացվելու է համայնքային բյուջեի միջոցներով: Ճանապարհաշինական այս աշխատանքներին զուգահեռ՝ Սեւանում նախատեսված է նաև միաշերտ ասֆալտապատում: Արդեն 3-րդ տարին է, ինչ Սեւան համայնքը սուբվենցիոն ծրագրերի միջոցով կարողանում է իրականացնել համայնքի համար կարեւորագույն նշանակություն ունեցող աշխատանքներ, որոնք նոր շունչ ու տեսք են հաղորդում համայնքին: Ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի առանցքն էլ դառնում էասֆալտապատումը»,­-աշխատանքների ընթացքը ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը