Տարածաշրջանային

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 111-ով

1 րոպեի ընթերցում

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 111-ով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօրվավիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 111-ով՝ կազմելով 124 հազար 603: Վերջին մեկ օրում վարակի հետևանքով մահացել է 62 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում վարակի հետևանքով մահացել է 7 հազար 119 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2 հազար 698 անձծանր վիճակում է:

Ապաքինվածների թիվն ավելացել է 1512-ով: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 97 հազար 173 մարդ:Մինչ այժմ թեստավորվել է 716 հազար 176 անձ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում