Տարածաշրջանային

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 294-ով

1 րոպեի ընթերցում

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 294-ով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի մայիսի 18-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 294-ով՝ ընդհանուրը կազմելով 122 հազար 492: Վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 69-ով: Երկրում, ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 7 հազար 057 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 հազար 712 անձ:

Ապաքինվածների թիվն ավելացել է 1197-ով՝ կազմելով 95 հազար 661 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է 701 հազար 640 անձ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում