Արցախ

ԱՀ նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման ԱԺ հատուկ նիստը կկայանա մայիսի 21-ին

1 րոպեի ընթերցում

ԱՀ նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման ԱԺ հատուկ նիստը կկայանա մայիսի 21-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Աշոտ Ղուլյանի հայտարարության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 45–րդ հոդվածով` հայտարարում եմ`

Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում