Արմեն Մարգարյանն ու Մարիամ Ղազանչյանը նորովի են մատուցել «Մշո աղջիկ» երգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, ռեժիսոր և երաժիշտ Արմեն Մարգարյանն ու դերասանուհի Մարիամ Ղազանչյանը նոր գործիքավորմամբ են ներկայացրել հայկական ժողովրդկան «Մշո աղջիկ» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված հոլովակը հասանելի է «YouTube»-ում:

Արտիստները ոչ միայն երգում են, այլև նվագում: Դաշնամուր է նվագում Մարիամը, իսկ կիթառ՝ Արմենը: Հնչյունային ռեժիսորը Կարեն Սահակյանն է, ռեժիսորը և օպերատորը՝ Հավհաննես Սահակյանը:

Արմեն Մարգարյանը խաղացել է Ա. Չուբարովայի «Երիտասարդություն մեկ գիշերով», Կ. Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ»,Մ. Բուլգակովի «Իվան Վասիլևիչ», Ա. Չեխովի «Անվայել առաջարկություն», Ա. Պուշկինի «Մոցարտ և Սալյերի», Հովհ. Թումանյանի «Անուշ» և մի շարք այլ ներկայացումներում: Մի քանի անգամ տարբեր մրցանակաբաշխություններում ճանաչվել է «Տարվա լավագույն դերասան»:

Ինստիտուտում զարգացրել է նաև ռեժիսորական հմտությունները: Պետական կամերային երաժշտական թատրոնում բեմադրել է «Գեղեցկուհին և հրեշը» մանկական երաժշտական ներկայացումը: Հետագայում բեմադրություններ է իրականացրել նաև այլ թատրոններում: Երգում է մանկուց:

Մարիամ Ղազանչյանը 2005 թվականից աշխատում է ԵրևանիՊատանի հանդիսատեսի թատրոնում: Մասնակցել է տարբեր թատերական միջազգային փառատոնների Լեհաստանում, Գերմանիայում, Կիպրոսում: 2010-ին Վոլոդինի «Օֆելիա» մոնոներկայացմամբ Գերմանիայում մասնակցել է «Thespis» միջազգային թատերական փառատոնին: 2015 թվականին Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում հանդես է եկել «Մարսել» մոնոներկայացմամբ:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում