Տարածաշրջանային

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 958-ով

1 րոպեի ընթերցում

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 958-ով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1958-ով՝ դառնալով 112 հազար 725:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 50-ով: Վարակի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 6 783,ապաքինվել 89 428 մարդ:

Իրանում վերջին շրջանում նկատվում էր նոր դեպքերի թվի անկում, սակայն այժմ նորից աճ է գրանցվում: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հաջողվել է որոշ շրջաններում իրավիճակիվերահսկելիություն ապահովել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում