«Ուրարտուի» առաջիկա ընկերական խաղը չեղարկվել է 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հերթական ընկերական հանդիպումը չի կայանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մայիսի 14-ին «Ուրարտուն» պետք է հերթական ստուգողական հանդիպումն անցկացներ՝ մրցելով Հայաստանի առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Վեստ Արմենիայի» հետ։ Այդ հանդիպումը չեղարկվել է, փոխարենը մայիսի 14-ին «Ուրարտուն» երկկողմանի հանդիպում կանցկացնի։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը նշանակված է մայիսի 17-ին։ Այդ օրը «Ուրարտուն» ուժերը կչափի «Գանձասար-Կապանի» հետ։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский