«Ուրարտուի» առաջիկա ընկերական խաղը չեղարկվել է
1 րոպեի ընթերցում
![«Ուրարտուի» առաջիկա ընկերական խաղը չեղարկվել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1015179.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հերթական ընկերական հանդիպումը չի կայանա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մայիսի 14-ին «Ուրարտուն» պետք է հերթական ստուգողական հանդիպումն անցկացներ՝ մրցելով Հայաստանի առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Վեստ Արմենիայի» հետ։ Այդ հանդիպումը չեղարկվել է, փոխարենը մայիսի 14-ին «Ուրարտուն» երկկողմանի հանդիպում կանցկացնի։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը նշանակված է մայիսի 17-ին։ Այդ օրը «Ուրարտուն» ուժերը կչափի «Գանձասար-Կապանի» հետ։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը