Սպորտ

ՖԻՖԱ-ն այս տարի չի անցկացնի «The Best» մրցանակաբաշխությունը 

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն այս տարի չի անցկացնի «The Best» մրցանակաբաշխությունը 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ն 2019/20 մրցաշրջանի համար չի ընտրի տարվա լավագույն ֆուտբոլիստին և չի անցկացնի «The Best» մրցանակաբաշխությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Մրցանակաբաշխությունը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերին, սակայն այն չի կայանա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: «The Best» մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվում էին ՖԻՖԱ-ի կողմից ընտրված լավագոըյն ֆուտբոլիստը, լավագույն կին ֆուտբոլիստը, լավագույն կին և տղամարդ մարզիչները, լավագույն դարպասապահները և այլն:

Նախորդ տարի լավագույնի տիտղոսին արժանացել էր Լիոնել Մեսին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում